ASML-ը պատվերներից եկամուտների կտրուկ աճ է գրանցել, քանի որ բոլորն ուզում են AI չիպեր: Միաժամանակ ընկերության բաժնետոմսերն էժանացել են 11%-ով։
ASML-ը հաղորդել է երկրորդ եռամսյակի շահույթի և վաճառքի մասին, որը գերազանցել է կանխատեսումները։ Արհեստական ինտելեկտի չիպերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնում է հոլանդական ֆիրմայի կիսահաղորդչային արտադրության կարևոր սարքավորումների պահանջարկը:
ASML-ի սարքավորումների զուտ պատվերները վերջին եռամսյակում կազմել են 5,6 մլրդ եվրո՝ տարեկան կտրվածքով նախորդ տարվա համեմատ ավելի քան 24%-ով աճ է գրանցվել:Սա շուկայի կողմից դիտարկվող հիմնական ցուցանիշն է:
«Այս պահին մենք արձանագրում ենք արհեստական ինտելեկտի արագ զարգացումներ, որոնք խթանում են վերականգնումը և աճը արդյունաբերության ոլորտում՝ առաջ անցնելով շուկայի մյուս հատվածներից», – ասվում է ASML-ի գործադիր տնօրեն Քրիստոֆ Ֆուկեի հայտարարության մեջ:
Այսպիսի արդյունք է գրանցել ASML-ն․
Զուտ վաճառք՝ 6,24 միլիարդ եվրո (6,8 միլիարդ դոլար)՝ սպասվող 6,03 միլիարդ եվրոյի դիմաց
Զուտ շահույթը՝ 1,58 մլրդ եվրո՝ սպասվող 1,43 մլրդ եվրոյի դիմաց