Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որոմ անդրադարձել է, թե ինչպես պաշտպանել բանկային քարտերը և չկորցնել քարտում եղած գումարը։ Ըստ փորձագետի, տարբերակներից մեկը օնլայն բանկինգի միջոցով բացել ֆիզիկապես գոյություն չունեցող քարտ, կամ քարտ բացել, որտեղ գումար չեք պահում։ Գործարքից առաջ, հաշիվը համալրում եք։ Գործարքի ավարտից հետո եթե հաշվին մնացորդ կմնա, կարող եք կանխիկացնել գումարը և վրան գումար մի պահեք։ Եվ եթե անգամ տվյալների արտահոսք լինի, քարտի վրա գումար չի լինի։ Մանրամաները՝ տեսանյութում։