Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։
Այս պահին տեղադրվում են եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։
Ճանապարհահատվածի հիմնանորոգումը Ֆինանսավորում է ՀՀ պետբյուջեից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում