Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ չորեքշաբթի կոչ են արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին գազ չգնել Ադրբեջանից, քանի որ վերջինս հարձակվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Փոխարենը՝ առաջարկվել է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Հայտնում է ТАСС-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԵՄ-ն Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանից գազի մատակարարումները կրկնապատկելու մասին՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով:
Ի թիվս այլ ելույթների, Բուլղարիայից ժամանած պատգամավոր Անդրեյ Կովաչովը Եվրահանձնաժողովի ղեկավարին կոչ է արել անել հնարավորը՝ դադարեցնելու համար մարդկանց սպանությունը։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում