Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

1 Min Read
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են եղել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։
Կիսվեք այս հոդվածով