Flightaware-ի տվյալների համաձայն՝ Windows-ի խափանման պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 3700 չվերթ։ Ավելի քան 33 հազար չվերթ հետաձգվել է։ Windows սարքերի խափանումը ազդել է ավիաընկերությունների և օդանավակայանների վրա ամբողջ աշխարհում: Խափանումը ամենամեծ ազդեցությունն ունեցավ Միացյալ Նահանգների օդանավակայանների վրա՝ այնտեղ չեղարկվել է 2300 չվերթ, ևս 6900-ը հետաձգվել է։ Ատլանտայում, որը NBC-ն անվանում է ամենածանրաբեռնված օդանավակայանը, թռիչքի միջին ուշացումը կազմում է 6,5 ժամ:
Ամենաշատ չեղարկված չվերթերը գրանցել են ամերիկյան Delta, American Airlines և United ավիաընկերությունները՝ փոխադրողները չեղարկել են համապատասխանաբար 777, 367 և 362 չվերթ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Windows համակարգում գլոբալ խափանման պատճառով ամբողջ աշխարհում ավելի քան 2.5 հազար չվերթ է չեղարկվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում