ԱՄԷ բյուջետային «Էյր Արաբիա» ավիաընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան Հայաստանի դեմ՝ «Fly Arna» Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու գործարքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է GAR հարթակը։
Fly Arna ընկերությունը ստեղծվել էր 2021 թվականին Air Arabia ավիաընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» կողմից, 2022-ին ստացել էր օդային օպերատորի վկայականը և սկսել առաջին թռիչքները դեպի Եգիպտոս, ապա ավելացրել ևս մի քանի ուղղություն։ Հիմնադիրները հայտարարում էին, որ այն ազգային ավիափոխադրող է և իրականացնելու է մատչելի թռիչքներ պահանջված ուղղություններով։ 2 տարի անց ավիաընկերությունը դադարեցրեց իր աշխատանքը, իսկ ԱՆԻՖ-ը լուծարվեց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում