Ներկայացվել է Porsche Panamera-ի երբևէ ամենահզոր տարբերակը

1 Min Read

Porsche-ն պաշտոնապես ներկայացրել է Panamera Turbo S E-Hybrid-ի նոր տարբերակը։ Սա Porsche ընտանիքի ամենահզոր մեքենան է, որը երբևէ գոյություն է ունեցել։

Այս մասին հայտնում է Motor1.com-ը։

Porsche Panamera Turbo S E-Hybrid-ն ունի 4.0 լիտրանոց 591 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ, ավտոմատ փոխանցման տուփ և ներկառուցված 187 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։

Ամբողջ համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 771 ձիաուժի։ Մեքենայի առավելագույն արագությունը 325 կմ/ժ է:

Նոր Panamera Turbo S E-Hybrid-ի նախնական պատվերներն այժմ բաց են: Գինը սկսվում է 228.5 հազար դոլարից:


Porsche Panamera-ն նոր ռեկորդ է սահմանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով