Ethereum-ը արդիականացման նոր փուլ է սկսում

1 Min Read

Ethereum-ի բլոկչեյնը, որը Bitcoin-ից հետո ամենամեծն է աշխարհում, հայտարարել է, որ սկսում է պատմական արդիականացում։

Ըստ ցանցի մշակողների, Ethereum-ի բարելավումը, որը հայտնի է որպես Merge, այն կդարձնի էներգաարդյունավետ և ժամանակի ընթացքում ճանապարհ կհարթի, որպեսզի արժույթը մեծանա և դառնա ավելի արագ:

 Ըստ նրանց՝ հարթ կանցնեն նաև մշակման հետագա թարմացումները, սակայն որոշ ներդրողներ դեռևս զգուշանում են:Գրում է Moneyweb-ը։

Այս ընթացքում բորսաները և վարկավորման հարթակները ժամանակավորապես կանջատեն Ethereum-ի հետ կապված ծառայությունները՝ մինչ արդիականացման ավարտը:

Հունիսից Ethereum-ը բարձրացել է մոտ 80%-ով՝ անհամեմատ գերազանցելով Bitcoin-ին։

Այսպիսով, Ethereum-ը կարող է գերազանցել 3 000 դոլարը մինչև այս տարվա վերջ և, հնարավոր է, ժամանակի ընթացքում  շուկայական արժեքը գերազանցի Bitcoin-ին: ԵՎ սա իր ազդեցությունը կունենա ներդրողների վրա։

Ե՛վ Bitcoin-ը, և՛ Ethereum2022 թվականին նվազել են ավելի քան 50%-ով, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկաների տոկոսադրույքների աճով:

Կիսվեք այս հոդվածով