Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի շինաշխատանքներում ի հայտ են եկել թերություններ

1 Min Read
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։
Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Աշխատակազմի պատասխանատուները դիտարկել և արձանագրել են շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունները: Քննարկվել են դրանց արագ և արդյունավետ լուծում տալու հնարավորությունները։
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Շինարարի հետ զրույցում Աննա Մարտիկյանը մարզպետի անունից հորդորել է աշխատանքներն իրականացնել առանց թերացումների և սահմանված ժամկետներում:
Կիսվեք այս հոդվածով