ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը սննդի պակաս չի զգում, սակայն պարենամթերքի պակաս կարող է առաջանալ արդեն հաջորդ տարի՝ պարարտանյութերի շուկաների վատ մատակարարման պատճառով: Հայտնում է РИА Новости-ն։
Որոշ մարզերում պարենային ապրանքների թանկացումը նա բացատրել է բաշխման հետ կապված խնդիրներով։
Գուտերեշը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում կանխատեսում է հայտնել, որ եթե պարարտանյութի շուկաները չկարգավորվեն, ապա 2023 թվականին պարենային խնդիր կառաջանա։
Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ը Ռուսաստանի հետ երկխոսություն է վարում ոչ միայն ապրանքային գործարքը երկարաձգելու, այլև այն ընդլայնելու հնարավորության շուրջ՝ պարարտանյութերի արտահանման համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու միջոցով։
Գուտերեշը կոչ է արել ապահովել սննդի հասանելի պաշարների անմիջական մուտքը առավել խոցելի երկրներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում