ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Siemens Industry Software ընկերություն:
Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը
Ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը ներկայացրել է Siemens Industry Software-ի ռազմավարական առաջնահերթությունները, կրթական և հետազոտական նախաձեռնությունները՝ համագործակցելով հայաստանյան համալսարանների հետ:
Ընդգծել եմ պետություն-մասնավոր արդյունավետ գործընկերության առանցքային դերը՝ կարևորելով մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ որակյալ, արդյունաբերության պահանջներին համապատասխանող մրցակցային աշխատուժի պատրաստման գործում:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Siemens Industry Software-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, այդ թվում՝ արտադրական ձեռնարկության հնարավոր ստեղծումը: Պատրաստակամություն եմ հայտնել աջակցել այս նախաձեռնություններին և ընդգծել կառավարության հանձնառությունը՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բիզնեսի ընդլայնման և առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում: