Windows-ի գլոբալ խափանման հիմնական խնդիրը լուծվել է, սակայն որոշ հավելվածներ և ծառայություններ դեռ կարող են խափանվել:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կորպորացիայի հայտարարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խափանումը շարունակում է ազդել Microsoft 365-ի որոշ հավելվածների և ծառայությունների վրա:
«Մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում իրավիճակի մեղմացման համար», – նշել են Microsoft-ից:
Հուլիսի 19-ին Windows-ը խափանվեց ամբողջ աշխարհում։ Կաթվածահար է եղել խոշոր օդանավակայանների, բանկերի, երկաթուղային կայարանների, հեռուստաալիքների և փրկարար ծառայությունների աշխատանքը։
Բանկերի աշխատանքում խնդիրներ են առաջացել Microsoft-ի խափանումների պատճառով
Զանգվածային տեխնիկական խափանումներ են գրանցվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Թուրքիայում, Գերմանիայում և Իսպանիայում։ Նշվում է, որ տեխնիկական խնդիրը կապված է ամերիկյան CrowdStrike կիբերանվտանգության կազմակերպության հետ։
Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքում համատարած խափանումներ են. ի՞նչն է պատճառը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում