Ի՞նչից են դժգոհ Samsung-ի ականջակալների գնորդները

1 Min Read

Samsung-ը Հարավային Կորեայում սկսել է Galaxy Buds3 և Buds3 Pro անլար ականջակալների վաճառքը, որից հետո առաջին սեփականատերերը սոցիալական ցանցերում սկսել են բողոքել նոր արտադրանքի որակից։

Այս մասին հայտնում է GSMArena պորտալը։

Առաջին գնորդները սոցիալական ցանցերում ու ֆորումներում դժգոհություն են հայտնել ականջակալների որակից։ Օգտատերերը հայտնում են, որ թե՛ ականջակալները, թե՛ լիցքավորման տուփը վատ որակ ունեն: Նրանք դժգոհում են նաև ականջի բարձիկների հետ կապված խնդիրներից, նշելով, որ դրանք շատ արագ են պատռվում։

Որոշ օգտատերեր նույնիսկ փաթեթավորված տուփի ներսում գտել են ուրիշի մազերը: Բացի այդ, որոշ մարդիկ խնդիրներ ունեն աղմուկը չեղարկելու համակարգի հետ, ինչպես նաև աջ և ձախ ականջակալներում նկատվել է ձայնի մակարդակի տարբերություն:

Samsung-ն ընդունել է խնդիրները և ներողություն խնդրել՝ դժգոհ հաճախորդներին առաջարկելով վերադարձնել գումարը կամ փոխարինել այն նոր ականջակալներով:

Հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը մինչև վաճառքի համաշխարհային մեկնարկը ժամանակ կունենա շտկելու հայտնաբերված խնդիրները: Նշվում է, որ վաճառքը նախատեսված է հուլիսի 24-ից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով