Հայաստանը միշտ բարձրաձայնել է այն մտահոգությունների մասին, որ թուրքերը իրենց օկուպացրած տարածքներում զբաղվում են հայ պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացմամբ, պղծմամբ և խեղաթյուրմամբ։ Այս բոլոր մտահոգություններին «արդար» աշխարհը արձագանքում է քար լռությամբ կամ մի փոքր բզզոցով։
Նույն Ուկրաինան, որը հիմա գտնվում է պատերազմի մեջ, ևս աջակցում էր թուրք-ադրբեջանական ահաբեկչական զույգին։ Եվ հիմա ստիպված է պաշտպանել սեփական երկրի պատմամշակույթային ժառանգությունը ռուսական բանակի բարբարոսություններից։ Այդ նպատակով ուկրաինացիները դանիացիների հետ համատեղ մի ծրագիր են իրականացնում, որի նպատակն է թվայնացնել պատմամշակույթային ժառանգությունները, և, այնուհետև, երբ պատերազմը կավարտվի, դրանք նորից վերակառուցվեն ամենայն ճշգրտությամբ։
Այս նպատակով ուկրաինացի կամավորները ամբողջ երկրով մեկ Ուկրաինայի յուրաքանչյուր պատմամշակույթային վայրի 3D մոդելավորում են անում, այնուհետև պահպանում դրանք։ Նկատենք, որ առցնաց արխիվը հնարավորություն ունի այս աշխատանքները պահելու առավելագույնը 5 տարի։ ՈՒկրաինայում իրականացվող այս ծրագիրը անվանում են «Backup Ukraine»։ Այս փորձը կարևոր է նաև մեզ համար, քանի որ մեր պատմամշակույթային ժառանգությունը ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև համաշխարհային նշանակություն ունի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում