Samsung-ը, որի Galaxy Z սերիայի սմարթֆոնները հաճախ են քննադատվում իրենց «հաստ» կորպուսի և նորարարության բացակայության համար, մտադիր է շտկել իրավիճակը՝ թողարկելով ընդամենը մոտ 7-8 մմ հաստությամբ ծալովի նոր սմարթֆոն։
Այս մասին հայտնում է հարավկորեական Naver հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Samsung-ն արդեն սկսել է նման սմարթֆոնի մշակումը, որը խոստանում է ամենաբարակը լինել շուկայում։ Սակայն խոսքը Galaxy Z Fold6 Slim-ի մասին չէ, որի հաստությունը կկազմի մոտ 10 սմ։
Օրինակ՝ նոր Galaxy Z Fold6-ի հաստությունը ծալված վիճակում 12.1 մմ է, իսկ չինական Honor Magic V3-ը՝ 9.3 մմ։
Դեռ պարզ չէ, թե որքանով անվտանգ կլինի 7-8 մմ հաստությամբ ծալովի սմարթֆոնի օգտագործումը, եթե բացվելիս դրա երկու կեսերը լինեն 3.5-4 մմ հաստությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում