Բանկերի աշխատանքում խնդիրներ են առաջացել Microsoft-ի խափանումների պատճառով

2 Min Read

Microsoft-ի նոութբուքների աշխատանքի հետ կապված խափանումը խնդիրներ է առաջացրել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բանկերի և վճարային համակարգերի աշխատանքում։ Այս մասին հայտնում է Crisis24 պորտալը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Մի շարք ֆինանսական հաստատությունների հաճախորդներ բախվել են առցանց բանկային գործունեության ընդհատումների և էլեկտրոնային վճարումներ կատարելու դժվարությունների: Խոսքը National Australia Bank, Bendigo Bank, Commonwealth Bank of Australia, Bank of New Zealand, ASB Bank բանկերի մասին է։

Ինչպես պարզաբանում է The New Zealand Herald-ը, ASB-ն հաստատել է իր որոշ բանկային ծառայությունների անհասանելիությունը։ Պատճառը «արտաքին կապի մատակարարի հետ կապված խնդիրներն են», որոնք արդեն ազդել են հեռահաղորդակցության և բանկային ընկերությունների վրա ամբողջ աշխարհում:

Համակարգային խնդիրների առաջ է կանգնել նաև Հարավային Աֆրիկայի Հանրապետության ամենամեծ բանկը՝ Capitec-ը։ Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանում է Bloomberg-ը, հաճախորդները դեռևս կարողանում են քարտային գործարքներ իրականացնել։


Ամբողջ աշխարհում ավիաընկերությունների աշխատանքում համատարած խափանումներ են. ի՞նչն է պատճառը


Իսրայելի բանկը հայտնել է նաև Microsoft-ի գլոբալ խափանումների մասնակի ազդեցության մասին երկրի բանկային համակարգի վրա:

Windows օպերացիոն համակարգերի աշխատանքի գլոբալ ձախողման մասին հայտնի է դարձել հուլիսի 19-ին։ Ամերիկյան The Verge պորտալի փոխանցմամբ՝ հիմնական վնասը հասցվել է բանկային հատվածին, ավիաընկերություններին և ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ խնդիրների պատճառը կարող է լինել CrowdStrike-ի անվտանգության ծրագրային ապահովման վերջին թարմացումը: Սարքերը, որոնց վրա այն տեղադրվել էր, սկսել են անջատվել ցանցից և անվերջ վերագործարկել:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով