Հնարավոր ջանքերը կներդնեմ հայաստանյան տնտեսության զարգացման մեջ. Պապոյան

1 Min Read
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
Նախագահը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու, որի բնականոն աշխատանքից է էականորեն կախված երկրի զարգացման հետագա ընթացքը»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և մաղթանքների համար, նախարար Պապոյանը շեշտել է, որ հնարավոր ջանքերը կներդնի հայաստանյան տնտեսության զարգացման մեջ վերջին տարիներին առկա դրական միտումներին ապագայում էլ զարկ տալու համար:
Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել նախարարության ընթացիկ և առաջիկա ծրագրերն ու երկրի տնտեսական կայուն զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մտքեր են փոխանակվել տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման համար ինչպես նախարարության, այնպես էլ այլ գերատեսչությունների և կառավարության որդեգրած սկզբունքներին և գործունեության ուղղություններին:
Կիսվեք այս հոդվածով