Ուսումնասիրության համաձայն՝ 2024 թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանում ամենապահանջված աշխատակիցները վաճառքի մասնագետներն են: Այս ոլորտում թափուր աշխատատեղերի թիվը գերազանցել է 1 միլիոնը։
Ամենապահանջված աշխատակիցների թվում են եղել նաև սարքավորումների արտադրության և սպասարկման մասնագետները (732 հազար թափուր աշխատատեղ), շինարարության և անշարժ գույքի ոլորտի աշխատակիցները (710 հազար) և տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի աշխատողները (706 հազար),– գրում է РБК-ն:
Հունվար-հունիսին աճել է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի մասնագետների պահանջարկը (+47% տարեկան կտրվածքով), հյուրանոցային և ռեստորանային ոլորտի աշխատակիցների (+36%) և վաճառքի մասնագետների (+32%) պահանջարկը։
Ըստ վերլուծաբանների՝ տարվա ընթացքում աշխատողների պակասն ամենաշատը սրվել է մանրածախ առևտրի, ապահովագրության, սպասարկման, լոգիստիկայի և վաճառքի ոլորտներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում