2024 թվականին Եվրոպայում ամենավաճառվող ավտոմեքենան Dacia Sandero-ն էր։
Այս մասին հայտնում է Autocar-ը։
Առաջին կիսամյակի ընթացքում եվրոպացիները գնել են 143.5 հազար Dacia Sandero ավտոմեքենա։ 2023 թվականի համեմատ մոդելի պահանջարկն աճել է 16%-ով։ Վերլուծաբանների կարծիքով՝ հեչբեքի հաջողությունը կապված է դրա ցածր գնի հետ, օրինակ, Գերմանիայում այն վաճառվում է 11.5 հազար եվրոյով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Volkswagen Golf-ը՝ 125 հազար միավոր (+25%) ցուցանիշով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Renault Clio-ն (114 հազար հատ), որի վաճառքի ծավալներն ավելացել են 15%-ով։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են Volkswagen T-Roc քրոսովերը (111 հազար) և Peugeot 208 հեչբեքը (107 հազար):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում