EssilorLuxottica-ն համաձայնել է գնել Supreme ապրանքանիշը VF Corporation-ից, որին պատկանում են Vans և Timberland ապրանքանիշերը: Գործարքը կարժենա 1,5 միլիարդ դոլար։
VF Corporation-ը ձեռք է բերել Supreme-ն 2020 թվականին 2,1 միլիարդ դոլարով: Ըընկերության գործադիր տնօրեն Բրաքեն Դարելը անդրադառնալով վաճառքին նշել է, որ VF-ն այս եզրահանգմանն է եկել ռազմավարության վերանայումից հետո և հավելել, որ սա «բնական քայլ է»:
EssilorLuxottica-ն ֆրանսիական ընկերություն է, ակնոցների համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը: Նրան է պատկանում ավելի քան 150 ապրանքանիշ, այդ թվում՝ Ray-Ban և Oakley: Նա նաև ունի Jimmy Choo, Swarovski, Dolce & Gabbana և այլ ապրանքանիշերով ակնոցներ արտադրելու լիցենզիաներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում