Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ բանկային համակարգում. 2024թ․-ի I կիսամյակ. Ինչ են փաստում թվերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Բանկային համակարգում շահույթն ավելացել է 30 մլրդ դրամով կամ 21․2%-ով:

Այս մասին Banksnews.am-ին տեղեկացրել են Հայաստանի բանկերի  միություն-ից:

2024թ-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի

  • պարտավորություններն հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 198 մլրդ դրամով
  • ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 167 մլրդ դրամով կամ 11.3%-ով և կազմում է 1 646 մլրդ դրամ։
  • ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 543 մլրդ դրամով կամ 5.9%-ով և կազմում են 9 728 մլրդ դրամ։
  • վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 341 մլրդ դրամով կամ 6.8%-ով և կազմում են 5 372 մլրդ դրամ։
  • ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 377 մլրդ դրամով կամ 4.9%-ով և կազմում են 8 082 մլրդ դրամ։
  • պարտավորություններն հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 198 մլրդ դրամով կամ 3․6%-ով և կազմում են 5 713 մլրդ դրամ։

2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ դրամի շահույթ, որը 2023թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ ավելացել է 30 մլրդ դրամով կամ 21․2%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով