Ռուսական խոշոր արտահանողները դժգոհել են Չինաստանի հետ առևտրի դժվարություններից, քանի որ յուանով վճարումները սառեցվում կամ հետաձգվում են: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Այժմ «շատ դժվար է կամ նույնիսկ անհնար» ուղղակի վճարումներ կատարել Չինաստանից դեպի Ռուսաստան՝ նույնիսկ յուան օգտագործելով, գործակալությանը հայտնել են երեք ապրանք արտահանողների թոփ մենեջերները՝ անանունության պայմանով:
Վճարումների ուշացումները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ն ընդլայնեց այն պարամետրերը, որոնց համաձայն կարող են երկրորդական պատժամիջոցներ սահմանվել ընկերությունների դեմ, նշում է Bloomberg-ը։ Գործակալությունը Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումներն անվանում է «դրակոնյանական»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում