Հնդկաստանում Apple-ի վաճառքներն աճել են 33%-ով՝ հասնելով գրեթե 8 մլրդ դոլարի։
Այս մասին հաղորդում է Bloomberg News-ը:
Վաճառքի կեսից ավելին բաժին է ընկել Apple-ի սմարթֆոններին։ Ապրիլին Bloomberg News-ը հայտնել էր, որ Apple-ն անցած տարի արտադրել է 14 մլրդ դոլար արժողությամբ iPhone-ներ։
Սա վկայում է այն մասին, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Apple-ը ջանքեր է գործադրում, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից:
Երկիրը շարունակում է մնալ iPhone-ի արտադրության ամենամեծ կենտրոնը և ամենամեծ արտասահմանյան շուկան: Բայց հենց այստեղ Apple-ի եկամուտը նվազում է:
Հնդկաստանի վարչապետ վարչակազմը Apple-ին ֆինանսական խթաններ է տվել՝ բարձր տեխնոլոգիական արտադրությունը ներգրավելու համար: Կառավարությունից հայտնել են, որ աճի շնորհիվ ստեղծվել է 150 հազար աշխատատեղ։
Նշվում է, որ Tata-ն նախատեսում է նաև կառուցել երկրի ամենամեծ iPhone-ի գործարաններից մեկը:
Հնդկաստանը դառնում է արտադրական բազա շատ ընկերությունների համար, որոնք ցանկանում են դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ փորձլով հեռու մնալ Չինաստանի կախվածությունից:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին Հնդկաստանը, որպես աշխարհի ամենահզոր աճի շարժիչ ուժ, կարող է փոխարինել Չինաստանին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում