Հայաստանում Բրիտանական թանգարանի հետ կազմակերպվող ցուցահանդեսի կազմակերպումը բացառիկ մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:
Կառավարության որոշման նպատակն է խորացնել Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և բարձրացնել Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։ Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, ինչը խորհրդանշական է Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի է ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից: Հայաստանի պատմության թանգարանն համազգային նշանակության մշակութային, կրթական և հետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առանցքում Հայաստանի պատմությանն ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքումը, պահպանումը, մեկնաբանում և սերունդներին անխաթար փոխանցումն է, ինչպես նաև մշակութային հարուստ ռեսուրսը երկրի կայուն զարգացման գործում կիրառումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում