Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել է մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։