Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, բանակցություններ է վարում ամպային կիբերանվտանգության նորաստեղծ Wiz ընկերությունը գնելու շուրջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, ինչպես նաև այլ հեղինակավոր աղբյուրներ։ Նշվում է, որ բանակցություններն արդեն ավարտական փուլում են, և գործարքի գումարը կարող է հասնել 23 միլիարդ դոլարի։
Համեմատության համար՝ 2012 թվականին Google-ը 12,5 միլիարդ դոլար է ծախսել Motorola Mobility-ին ձեռք բերելու համար։ Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Google-ի պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը:
Wiz-ը հիմնադրվել է 2020 թվականին՝ Նյու Յորքում, և նվիրված է ձեռնարկությունների ամպային ենթակառուցվածքի պաշտպանությանը: Նախաձեռնության «հեղինակներից» մեկի՝ Google Cloud-ի ղեկավար Թոմաս Կուրյանի կարծիքով, գործարքը կարող է օգնել ամրապնդել Google-ի՝ որպես ապահով ամպային հարթակի համբավը։
Գործարքը դեռ կարող է տապալվել, այդ թվում՝ հակամենաշնորհային կարգավորիչների որոշմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում