🔸Հերոսը ծնվում է հարյուրի մեջ, իմաստունը`հազարի, բայց կատարյալ մարդ չի կարելի գտնել հարյուր հազարների մեջ:
Պլատոն
🔸Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը, քան անել տասն անգամ շատ, բայց վատ։
Արիստոտել
🔸Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումն ավելի վատ է:
Պլատոն
🔸Ոչ մի բան այնպես չի մաշում ու չի քայքայում, ինչպես երկարատև ֆիզիկական անգործությունը։
Արիստոտել
🔸Իրենց թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց ոչ միայն իրենք իրենց:
Պլատոն
🔸Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
Պլատոն
🔸Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:
Պլատոն
🔸Աշխատելով ուրիշների երջանկության համար` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
Պլատոն
🔸Երաժշտությունը ընդունակ է որոշակի ազդեցություն գործել հոգու բարոյական կողմի վրա։
Արիստոտել