ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Նատալի ֆարմ» ընկերությանից 25000 հաբ Ռուսաստանի դաշնության Ֆարմազաշիտա ՍՊԸ-ի արտադրության Կալիումի Յոդիդ 125մգ N 1 դեղ կընդունի որպես նվեր՝ ընդհանուր 400․000 հզ դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու է նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով։ Որոշման նախագիծը ներառված է Կառավարության առաջիկա նիստում։
Հիմնավորման մեջ նշված է․
«Նյութական արժեքը որպես նվիրատվություն ընդունելու, հաշվառելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Նատալի Ֆարմ սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարին հասցեագրված գրությամբ։
Ներքին գործերի նախարարությունը պետական պաշարի պահուստ ձևավորելու և պահպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ և հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի որոշման հավելվածի անվանացանկի 42-րդ տողում նշված դեղամիջոցի առկայությունը որոնք նույնպես ներմուծվել են և նախատեսված են արտակարգ իրավիճակներում պետության կարիքների համար, և հաշվի առնելով, որ ներքին գործերի նախարարությունը ունի դեղորայքի պահպանման համար համապատասխան պահեստարան, ցանկություն ունի որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանից ընդունել 25000 հաբ Ռուսաստանի դաշնության Ֆարմազաշիտա ՍՊԸ-ի արտադրության Կալիումի Յոդիդ 125մգ N 1 դեղը՝ ընդհանուր 400․000 հզ դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու է նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով (դեղամիջոցը գրանցված չէ ՀՀ-ում)։
«Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում՝ տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Լիազոր մարմնի հաստատած ցանկի դեղերի համար ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ)։
Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտության կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում