Apple-ի վաճառքը Հնդկաստանում աճել է ՝ հասնելով ռեկորդային մակարդակի

1 Min Read

Apple-ի վաճառքը Հնդկաստանում աճել է 33%-ով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի։ Վաճառքի աճը ցույց է տալիս, որ Apple-ը հաջողությամբ շահել է Հնդկաստանի օգտատերերի վստահությունըւ: Ընկերությունը ցանկանում է մարտահրավեր նետել Android-ի գերակայությանը երկրում:  Հաղորդում է Bloomberg-ը։

Apple Inc.-ի տարեկան վաճառք Հնդկաստանում հասել է ռեկորդային առավելագույնին` մոտ 8 միլիարդ դոլար, ինչը վկայում է այն մասին, որ պահանջարկն ավելանում է :

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանում գործող կազմակերպության եկամուտն աճել է մոտ 33 տոկոսով՝ նախորդ տարվա 6 միլիարդ դոլարի համեմատ: Վաճառքի կեսից ավելին գալիս է Apple-ի բարձրակարգ iPhone-ներից, ըստ աղբյուրի, որը խնդրել է անանուն մնալ, քանի որ տեղեկատվությունը հանրությանը հասանելի չէ:
Աճը ցույց է տալիս Apple-ի շարունակական առաջընթացը՝ աշխարհի ամենաբնակեցված երկրում օգտատերերին գրավելու հարցում, որտեղ գնողունակությունն աստիճանաբար աճում է տնտեսության աճին զուգահեռ:

Կիսվեք այս հոդվածով