Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը Հայաստանում

1 Min Read
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Առգո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 16.07.2024 թ. տրվել է կարգադրագիր՝ «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատեր, 100 մգ+877մգ; N40 պլաստիկե տարայում (արտադրող՝ «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ, 450077, ք. Ուֆա, փ. Խուդայբերդինի 28, Ռուսաստան» սերիա՝ 010124, պիտանիության ժամկետ՝ 01.02.2025 թ., դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։
Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 15.07.2024 թ. թիվ EL/01/1019-24 գրությունը և ի լրումն 16.07.2024 թ.. ստացված փորձաքննության եզրակացությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման հավաստագրի իրավատեր «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների հետկանչ՝ նորմատիվ փատաթղթին (սպեցիֆիկացիա)՝ «լուծելիություն» կետով որակի անհամապատասխանություն հայտնաբերման հիմքով։
Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերության՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների օգտագործումից։
Կիսվեք այս հոդվածով