Գերմանիայի իշխանությունները կարող են ազգայնացնել Uniper-ը ճգնաժամի ֆոնին

1 Min Read

Գերմանիայի կառավարությունը քննարկում է երկրի խոշորագույն գազ ներկրող Uniper-ում իր մասնաբաժնի ավելացումը և անհրաժեշտության դեպքում ընկերության ազգայնացումը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գերմանական կառավարությունը կարող է Uniper SE-ում իր մասնաբաժինն ավելացնել 50 %-ից և պատրաստ է էներգահամակարգի փլուզումը կանխելու համար գնալ պատմական քայլի, որն իրենից ենթադրում է երկրի խոշորագույն գազ ներկրողի ազգայնացում, հաղորդում է պարբերականը։

Նշվում է, որ Uniper-ը պետության կողմից լրացուցիչ օգնության կարիք ունի այն բանից հետո, երբ նա արդեն օգտվել է աջակցության փաթեթից, որը կարող է արժեցած լինել մինչև 20 միլիարդ եվրո:

Կիսվեք այս հոդվածով