Թուրքիայի արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից 2024-ի հունվար-հունիս ամիսներին կատարված արտահանումների վերաբերյալ: Այս մասին հայտնում էErmenihaber- ը:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ամենաշատ աճը գրանցվել է Ռումինիա կատարված արտահանումների ծավալում:
Նշվում է, որ տարվա առաջին կեսին նախոդ տարվա՝ 2023-ի նույն ժամանկահատվածի համեմատ աճը կազմել է շուրջ 857 մլն դոլար:
Արտահանումների ծավալում գրանցված աճի տեսանկյունից Ռումինիային հաջորդում է Իրաքը՝ ավելի քան 739 մլն դոլարով, Նիդերլանդները՝ ավելի քան 453 մլն դոլարով, և ԱՄՆ-ն՝ շուրջ 375 մլն դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում