ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը մայիսին ապրիլի համեմատ կիսով չափ կրճատվել է` 10 տոկոս ցուցանիշից հասնելով 5.2 %–ի, նշված է Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Համաշխարհային բանկի ամսական ամփոփագրում։
Դա հիմնականում պայմանավորված է արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ։ ՀԲ տվյալների համաձայն` արդյունաբերության ոլորտի ցուցանիշների անկման պատճառը ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների նվազումն է և ծխախոտի արտադրության դանդաղումը: Մայիսին 44 տոկոսով կրճատվել են նաև ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները։
Այս տարվա մայիսին դրամական փոխանցումների ներհոսքը ՌԴ–ից կրճատվել է 55 տոկոսով, իսկ ԱՄՆ–ից ներհոսքերն ավելացել են 4 տոկոսով։
Հայաստանի միջազգային պահուստները սակայն հունիսին աճել են 126.6 մլն ԱՄՆ դոլարով` հասնելով 3.34 մլրդ ԱՄՆ դոլարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում