Կանխատեսվում է, որ Nike-ի տարեկան վաճառքը անսպասելի կնվազի հունիսի վերջին, ինչի պատճառով մեծ է հավանականությունը, որ արտադրողը կարող է հետ մնալ ինչպես կայացած, այնպես էլ նոր մրցակիցներից:
Այս լուրերից հետո Nike-ի բաժնետոմսերը նվազեցին 20%-ով, բայց Adidas-ի բաժնետոմսերը կարելի է ասել չարձագանքեցին դրան: Սա հուշում է, որ ներդրողներն այն համարում են հնարավորություն Adidas-ի համար:
Ինչպես գրում է Bloomberg-ը՝ սպառողական շուկայի վերլուծաբանի խոսքերով, Nike-ն այժմ ավելի քիչ նորարար է, քան նախկինում էր:
Հունիսի վերջին Nike-ը հայտարարել է, որ կթողարկի նոր սպորտային կոշիկներ, որոնց արժեքը կկազմի 100 դոլար կամ ավելի ցածր՝ այդպիսով փորձելով վերականգնել վաճառքը:
Միևնույն ժամանակ, Adidas-ը խթանում է իր եռաշերտ կոշիկների վաճառքի տենդենցը, ինչպիսիք են Samba-ն և Gazelle-ը, ներկայացնելով նոր գույներ և գնորդներին հետաքրքրելու համար թողարկում է սահմանափակ քանակով:
Ըստ Google Trends-ի՝ «Adidas Samba»-ի որոնումները վերջին տասներկու ամիսների ընթացքում կտրուկ աճել են ամբողջ աշխարհում և գերազանցել են «Nike Air Force 1»-ի որոնումներին:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Adidas-ը երկրորդ եռամսյակի համար կունենա ավելի քան 51.4% շահույթ: Նշվում է, որ վերջին երեք տարվա ընթացքում սա կլինի ամենաբարձր ցուցանիշը:
Եռամսյակային եկամուտն ակնկալվում է, որ տարեկան կտրվածքով կավելանա 4.5%-ով՝ հասնելով 5.6 մլրդ եվրոյի (6.1 մլրդ դոլար):
«Շուկան ակնհայտորեն փնտրում է թարմացում: Արդյունաբերության մասնատումը միշտ անխուսափելի է եղել, և Nike-ը նպաստել է դրան՝ հրաժարվելով իր որոշ մեծածախ գործընկերներից՝ կենտրոնանալով ուղղակի վաճառքի վրա՝ դրանով իսկ փոքր ապրանքանիշերի համար բացելով դռները», – ասել է Tanyard Advisory-ի մանրածախ և սպորտային ապրանքների վերլուծաբանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում