Հնդկաստանում Apple-ի վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 33%-ով՝ հասնելով գրեթե 8 մլրդ դոլարի,– գրում է Moneycontrol.com-ը:
Վաճառքի կեսից ավելին բաժին է ընկել iPhone-ներին։ Հնդկաստանում Apple-ի ներկայացուցիչները չեն պատասխանել ոչ Reuters-ի, ոչ էլ Bloomberg-ի հարցերին:
Վաճառքի այս աճն ընդգծում է այն փաստը, որ Apple-ը ջանքեր է գործադրում՝ մեծացնելու շուկայական մասնաբաժինը Հնդկաստանում և կայուն առաջընթաց ապահովելու չինական շուկայից դուրս: Առայժմ Apple-ը Հնդկաստանում արտադրում է ամենավերջին iPhone 15-ը, բայց ոչ Pro և Pro Max մոդելները:
Apple-ն այժմ iPhone-ների 14%-ն արտադրում է Հնդկաստանում:
Ըստ լուրերի՝ ընկերությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում մինչև 500 000 մարդով ավելացնել իր աշխատուժը Հնդկաստանում, և երկիր տեղափոխել Չինաստանի մատակարարման շղթայի կեսը:
Կանխատեսվում է, որ այս տարի նույնպես Apple-ը և Samsung-ը առաջատար կլինեն սմարթֆոնների եկամուտով, որը 2024 թվականի ավարտին կկազմի 45.6 մլրդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կկազմի 14 տոկոս:
Ակնկալվում է, որ Apple-ը կպահպանի իր աճի տեմպը Հնդկաստանում, և կանխատեսվում է, որ iPhone-ների մատակարարումները կավելանան ավելի քան 20 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում