Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։
Մետրոպոլիտենից հատնում են, որ առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին:
Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում