«Հայկական ավիաուղիները» ընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթ դեպի Կազան քաղաք։
Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 9-ից, կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ, «Airbus A321» ինքնաթիռով։
Թռիչքը կտևի 2 ժամ 55 րոպե։ Տոմսերը կարող եք ամրագրել հետյալ հղմամբ: