Porsche Panamera-ն նոր ռեկորդ է սահմանել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Porsche Panamera-ի նախաարտադրական տարբերակը, որը դեռ պետք է ներկայացվի, սահմանել է ռեկորդ,– գրում է Autopilot.ru-ն:

Ընկերությունից հայտնել են, որ փորձարկողը 20.8 կիլոմետրանոց ուղին հաղթահարել է 7 րոպե 24.17 վայրկյանում։

Նշվում է, որ նոր Panamera-ն 5.64 վայրկյանով ավելի արագ է: Նախորդ ռեկորդը սահմանել էր Mercedes-AMG GT 63 S-ը, որի փորձարկողը 2020 թվականին ուղին վարել է 7 րոպե 27.8 վայրկյանում և ամենաարագ ամենագնացի տիտղոսը խլել է Porsche Panamera Turbo S-ից:

Porsche-ն դեռ չի բացահայտել նոր Panamera-ի բնութագրերը։ Միայն հայտնի է, որ այն հիբրիդային է և ունի V8 էլեկտրական շարժիչ։ Մեքենան համալրվել է նաև Michelin Pilot Sport Cup 2 անվադողերով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով