Գինու արտահանումը շարունակում է ռեկորդներ գրանցել

2 Min Read

Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից 61 երկիր արտահանել է 156.7 մլն դոլար արժողությամբ 54.5 մլն լիտր գինի,– գրում է Sputnik Грузия-ն։

Գործակալության տվյալներով՝ արտահանման ծավալները, ինչպես նաև վրացական գինու վաճառքից ստացված եկամուտներն աճել են համապատասխանաբար 26 և 24 տոկոսով։

Վրացական գինու արտահանման զգալի աճ է գրանցվել Լեհաստանում, որտեղ արտահանվել է 3.1 մլն լիտր գինի (աճը՝ 19%), ԱՄՆ՝ 654 հազար լիտր (աճը՝ 53%), Գերմանիա՝ 674 հազար լիտր (աճը՝ 34%), Մեծ. Բրիտանիա՝ 182.5 հազար լիտր (աճը՝ 28%), Կանադա՝ 121.3 հազար լիտր (աճը՝ 110%), Թուրքիա՝ 239.2 հազար լիտր (աճը՝ 47%

Երկար տարիներ Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական գնորդը, որը կազմում է վրացական գինու արտահանման մոտ 79%-ը։

Բացի այդ, ըստ վիճակագրության, 45 երկիր է արտահանվել 23.4 մլն լիտր ալկոհոլային խմիչք, ինչը 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ 55%-ով ավելի է: Ալկոհոլային արտադրանքի արտահանումից երկիրը վաստակել է 132.8 մլն դոլար (աճը՝ 59%

2023 թվականի տվյալներով՝ Վրաստանից արտահանվող ապրանքների մեջ գինին զբաղեցրել է երրորդ տեղը և կազմում է ընդհանուր արտահանման 4.3%-ը։

Հրապարակված տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 62.3 հազար տոննա բնական խաղողի գինի (168.3 մլն դոլարի), ինչը 2022 թվականի համեմատ 4.6 տոկոսով ավելի է:

Նշվում է, որ պետբյուջեից վրացական գինու խթանման համար հատկացված գումարը 2012 թվականից ի վեր 1.5 մլն լարիից աճել է և 2023 թվականին կազմել է 14 մլն լարիի։

2024 թվականին կտրամադրվի 16 մլն լարի:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով