Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/ – Սեմյոնովկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։
Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։
Այժմ շինարարը կատարում է ափային հենարանների կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է կառուցել մեկ թռիչքային կամուրջ (նախկինում երեք թռիչքային էր)՝ 28մ երկարությամբ‚ 10մ լայնությամբ‚ կամուրջն ունենալու է հետիոտնի համար նախատեսված մայթեր։
Շինարարներն այս պահին կառուցում են կամրջի 2 հենարանները։ Ըստ տեխհսկողի՝ նախագծով կկառուցվի ավելի բարձր սեյսմակայունությամբ կամուրջ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում