ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շարունակում է մարզային այցերի հերթական շրջափուլը։ Այս անգամ մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկաները 15 այց կկատարեն Հայաստանի 5 մարզ։
Հանրային միջոցառումների ընթացքում ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում նախատեսվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտություններ։ Դրանց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ: Քաղաքացիներին կտրամադրվի նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն։
Ժամանակացույցը՝ ստորև․
Գեղարքունիքի մարզ
- հուլիսի 16՝ Լճափ
- հուլիսի 18՝ Կարմիրգյուղ
- հուլիսի 18՝ Աստղաձոր
- հուլիսի 25՝ Վաղաշեն
Վայոց ձորի մարզ
- հուլիսի 17՝ Շատին
- հուլիսի 19՝ Սալի
- հուլիսի 22՝ Շատին
- հուլիսի 24՝ Շատին
Լոռու մարզ
- հուլիսի 22՝ Լուսաղբյուր
- հուլիսի 23՝ Ծաղկաբեր
- հուլիսի 26՝ Խնկոյան
- հուլիսի 29՝ Հարթագյուղ
- օգոստոսի 5՝ Ջրաշեն
Արարատի մարզ
- հուլիսի 23՝ Դաշտավան
Շիրակի մարզ
- հուլիսի 24՝ Մայիսյան
Նախարարությունից հիշեցնում են, որ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում