Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը։
Տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվել է` հասնելով 5.2%-ի ապրիլի 10%-ի համեմատ: Նշվում է, որ ավելի դանդաղ կատարողականը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ:
Արդյունաբերության ոլորտում աճը նվազել է և 2023-ի հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ հունիսին բարձրացել են՝ կազմելով 0.8%:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44%-ով։
Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4%-ով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում):
Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները կազմել են ընդհանուր արտահանման 72.3 %-ը:
Ամփոփագրի մանրամասներն՝ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում