ՀՀ Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող առանձին ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու մասին որոշման ընդունման արդյունքում հուլիսի 15-ի դրությամբ կնքվել է 1043 պարտքի ներման համաձայնագիր:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է որոշման շահառու հանդիսացող անձանց դիմումների ընդունման գործընթացը։