Խարդախությամբ զբաղվողները ռուսներին խաբելու նոր միջոց են մտածել. նրանք զանգահարում են Mosenergo-ի և Mosenergosbyt-ի անունից և հոսանքի էլեկտրական հաշվիչները ստուգելու, վճարումները վերահաշվարկելու կամ տարեդարձի առիթով նվեր անելու պատրվակով իմանում են SMS-ով ստացված կոդը և մուտք գործում պետական ծառայությունների օգտահաշիվ, գրում է «Известия»-ն։
Այնուհետև խաբեբաները մտնում են տուժողի անձնական հաշիվ, վարկեր են տրամադրում անձին և հաշիվներից գումար հանում։ Այս տեսակի խարդախություններն աճել են հունիսին, և արդեն կան տասնյակ քրեական գործեր։
Օրինակ՝ խաբեության զոհ է դարձել Մոսկվայի բնակիչ Սերգեյը։ Խաբեբաները նրան համոզել են, որ նա կարող է ստանալ 70 հազար ռուբլի «իր 50-ամյակի կապակցությամբ»։ Սերգեյից պահանջվել է տրամադրել իր բանկային քարտի համարը։
«Ես հավատացի նրան և տվեցի իմ անձնագրի տվյալները: Իմ անունից հարցումներ են ուղարկվել տարբեր վարկային կազմակերպությունների»,- ասել է տուժողը։
Այնուհետև տուժողին զանգահարել է «Ռոսֆինմոնիթորինգի աշխատակկիցը» ու ասել, որ Սերգեյի անունից գումար է ուղարկվել «ահաբեկիչներին ֆինանսավորելու համար»:
Տուժածների մեծ մասը Մոսկվայի տարեց բնակիչներ են։ Զոհերը կորցրել են միլիոնավոր ռուբլու գումարներ։ Օրինակ՝ թոշակառուներից մեկը խաբեբաներին տվել է 12,5 մլն ռուբլի, մյուսը՝ 19,3 մլն ռուբլի։
Թեև խաբեբաների հարձակումներից հետո ոստիկանությունը բազմաթիվ քրեական գործեր է հարուցել, նրանց կալանավորելը, առավել ևս գումարը վերադարձնելը չափազանց դժվար է, ասում է Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների դաշնային պալատի խորհրդական Օլգա Վլասովան: Ավելին, նրանց մեծ մասը զանգահարում է կա՛մ արտասահմանից, կա՛մ բանտերից, հավելեց SED LEX-ի փաստաբան Վերա Էֆրեմովան։
«Ավելի քան 90% դեպքերում հնարավոր չէ որևէ մեկին գտնել և ներգրավել նման գործերի մեջ», – եզրափակեց Եֆրեմովան:
«SMS» և «Push» կոդերի օգտագործումից խուսափելը կարող է ռուսներին պաշտպանել հարձակումներից, կարծում է SafeTech-ը: Հենց նույնականացման այս մեթոդն է «մեր ժամանակի գլխավոր խնդիրը», ավելացրել են նրանք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում