ՌԴ պետդուման պատրաստվում է ընդունել օրենք, որն արգելում է կրիպտոարժույթների ազատ շրջանառությունը։ Այս մասին տեղեկացնում է Investing.com-ը։
Եթե նախագիծը օրենք դառնա, փոխանակողները և կրիպտոարժույթ թողարկողները պետք է հատուկ թույլտվություն ստանան կառավարության կողմից լիազորված պետական գործակալությունից: Ավելին, կրիպտոարժույթը հնարավոր կլինի վաճառել միայն այն ընկերություններին և անհատ ձեռներեցներին, որոնք ներառված են պետական հատուկ ռեգիստրում։
Կրիպտոարժույթների առևտրի ցանկացած գովազդ, եթե օրենքը ընդունվի, կարգելվի։
Անհատները կկարողանան զբաղվել մայնինգով, սակայն պետք է պահպանեն կառավարության կողմից սահմանված սահմանաչափերը: Ավելին, եթե նախագիծը դառնա օրենք, այն կկարողանա արգելել կրիպտոարժույթների մայնինգը «ֆեդերացիայի որոշակի շրջաններում» իր ընտրությամբ: Գումարած – բոլոր մայներներից կպահանջվի Rosfinmonitoring-ին զեկուցել բոլոր գործողությունների մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում