Առաջին անհրաժեշտության ո՞ր ապրանքների գները կբարձրանան օգոստոսին

1 Min Read

Օգոստոսին ռուսական խանութներում կաթի գները հուլիսի համեմատ կբարձրանան 0.3-0.5%-ով։

Այս կանխատեսումը Газета.Ru-ին տվել է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սիներջի համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ Եվգենյա Ժուկովան։

«2023 թվականին անասնագլխաքանակը նվազել է, ֆերմերները դժվարացել են վարկեր ստանալ, իսկ կերի մատակարարման հետ կապված դժվարությունները մնացել են։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ կաթի արտադրության ինքնարժեքը շարունակում է աճել։ Բայց հաշվի առնելով, որ կաթը առաջին անհրաժեշտության ապրանք է, պետությունը թույլ չի տա կաթի գնի կտրուկ բարձրացում»,- նշել է Ժուկովան։

Նրա խոսքով, կարագի գները կշարունակեն ամսական թանկանալ 1-1.3%-ով, և նման պայմաններում գնորդները կարող են անցնել սպրեդին և մարգարինին, որոնք ավելի էժան են, քան առանց բուսական ճարպերի կարագը։

Տնտեսագետը պարզաբանեց, որ Ռուսաստանում պանրի արտադրությունն աճում է, սակայն պանրի գինը շարունակում է չափավոր թանկանալ՝ ամսական մինչև 0.3 տոկոս։ Ժուկովան դա բացատրել է պանրի արտադրության համար հումքի թանկացմամբ։ Նրա խոսքով, բնական բարձրորակ պանիրը չի կարող էժան լինել:

Ժուկովայի խոսքով, օգոստոսին աղը կթանկանա 0.3-0.5 տոկոսով, շաքարավազը` 1.4-1.7 տոկոսով, արևածաղկի ձեթը` 0.2-0.5 տոկոսով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով