Հյուսիսային Կորեան խնձոր կմատակարարի Ռուսաստան

1 Min Read

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը պայմանավորվել են ռուսական շուկա խնձորի մատակարարումներ սկսելու հնարավորության շուրջ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից։

Դաշնային ծառայությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն ցանկություն է հայտնել կարգավորվող ապրանքներ մատակարարել Ռուսաստանին։ Հունիսին կայացած բանակցություններում կողմերը նշել են ապրանքների, մասնավորապես, խնձորի մատակարարումների առումով առևտրային համագործակցության ընդլայնման մեծ ներուժի մասին։

«Բույսերի կարանտինի մասին հուշագրի ստորագրման բանակցությունների շրջանակում «կորեայի կողմից բոլոր հարցերը լուծվել են», Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն պայմանավորվել են մատակարարումներ սկսելու հնարավորության շուրջ»,- ընդգծել է Ռոսսելխոզնադզորը։

Հունիսին ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Անդրեյ Բակլանովը, մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի դեպի Փհենյա այցը, ասել էր, որ Հյուսիսային Կորեան կարող է պողպատե արտադրանք մատակարարել Ռուսաստան, քանի որ նրանք ունեն պողպատի լավ արդյունաբերություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հյուսիսային Կորեան կաշխատեն նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով