Ո՞րքան կարժենան Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը

1 Min Read

Հուլիսի 15-ից մեկնարկում է սեպտեմբերի 7-ին կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

  • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
  • Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
  • Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ
Կիսվեք այս հոդվածով