Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։
Այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը, – գրում է BaigeNews.kz-ը։
Ադիլբեկ Բեկտիբաևը կարևորել է հին մեքենաներին երկիր չթողնելը, սա նրա խոսքով, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը։
«Արդյունաբերության նախարարության աշխատանքային խմբի անդամներից եղել է առաջարկություն սահմանափակել յոթ տարուց ավելի օգտագործված տրանսպորտային միջոցների ներկրումը երկիր: Մենք ուրախ կլինենք դա անել, և կփորձենք ներկայացնել նյութեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար», – Աստանայում կայացած հանրային լսումների ժամանակ ասել է Բեկտիբաևի։
Ըստ պաշտոնյայի, եթե բոլոր հինգ երկրներն էլ աջակցեն միաձայն, ապա միության տարածք, ընդհանուր առմամբ, չեն ներկրվի նման փոխադրամիջոցներ։
Նա հավելել է, որ նախարարությունը փոփոխություններ կկատարի Ղազախստանի բոլոր նորմատիվ իրավական ակտերում, որոնք քաղաքացիներին թույլ չեն տա ներկրել տրանսպորտային միջոցներ ոչ անձնական օգտագործման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում